ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մշակած պլանի համաձայն,  ՃԿՊԱ ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետը դեկտեմբերին կազմակերպել է վերապատրաստման 6 դասընթաց:

Դասընթացներին մասնակցել է 107 ունկնդիր՝ համայնքապետարանների աշխատակազմերի քաղաքացիական պաշտպանության կազմավորումների ղեկավարներ, դպրոցների ուսուցիչներ եւ աշակերտներ, բուհերի դասախոսներ եւ ուսանողներ, կրթական, շինարարական եւ շենքերի շահագործման կազմակերպությունների մասնագետներ եւ այլք:

ՃԿՊԱ ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետի դասախոսները ներկայացրել են հետեւյալ զեկույցները. «Սպիտակի երկրաշարժի դասերը», «Երեխաների անվտանգության մշակույթի ձեւավորման հարցերը», «Քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հիմնական միջոցառումների կազմակերպման եւ կառավարման հարցեր», «Աղետների ռիսկի նվազեցման կրթության հարցեր», «Քաղաքացիական պաշտպանության կազմավորումների ստեղծման եւ պատրաստման հարցերը» եւ այլն:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Հ.Գ. Նախորդ ամիսների վերապատրաստումները

Հունվար

Փետրվար

Մարտ

Ապրիլ

Մայիս

Հունիս

Սեպտեմբեր

Հոկտեմբեր

Նոյեմբեր