Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության ոլորտներում Հայաստանի հանրապետության պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների տեսական գիտելիքները եւ գործնական ունակությունները կատարելագործելու նպատակով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան մշակում է սեմինարների եւ դասընթացների տարեկան պլաններ եւ կազմակերպում վերապատրաստումներ: 2021 թվականի պլանի համաձայն,  կկազմակերպվի 86 դասընթաց եւ սեմինար, որոնցից 22-ը՝ արտագնա. Երեւանի մետրոպոլիտենում, Երեւանի եւ մարզերի տարբեր կրթական հաստատություններում, համայնքապետարաններում:

2021 թվականի մարտին կազմակերպվել է 13 պլանային (որից մեկը՝ արտագնա՝ Երեւանի մետրոպոլիտենում) եւ երեք արտապլանային եւ արտագնա դասընթաց՝ NATIONAL INSTRUMENTS OF ARMENIA կազմակերպությունում, «Գազպրոմ Արմենիա» ընկության ուսումնասպորտային համալիրում  եւ «Գրանտ սպորտ» ընկերությունում:

Նախատեսված 275-ի փոխարեն դասընթացներին մասնակցել է 360 ունկնդիր. հանրակրթական դպրոցների փոխտնօրեններ, դասղեկներ, նախադպրոցական կրթական հաստատությունների տնօրեններ եւ մեթոդիստներ, համայնքների եւ տարբեր կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության կազմավորումների հրամանատարներ, տարբեր նախարարությունների, պետական այլ գերատեսչությունների, Երեւանի քաղաքապետարանի տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ եւ այլն: Դասընացներն իրականացվել են եւ առկա, եւ հեռավար ձեւաչափերով։ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետի մասնագետները ներկայացրել են հետեւյալ զեկույցները. «Դպրոցներում աղետների ռիսկի նվազեցման կրթության հարցերը», «Երեխաների անվտանգության մշակույթի ձեւավորման հարցերը», «Խոցելի խմբերի անվտանգության հարցերը», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության բնագավառներում պատրաստվածության բարձրացման հարցերը»,  «Քաղաքացիական պաշտպանության կազմավորումների ստեղծման եւ պատրաստման հարցերը» եւ այլն:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Հ.Գ. Նախորդ ամիսների վերապատրաստումները.

Հունվար

Փետրվար