ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մշակած պլանի համաձայն, ՃԿՊԱ ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետը, հունիսին կազմակերպել է վերապատրաստման 6 դասընթաց, այդ թվում՝ մեկ արտագնա՝ Երեւանի մետրոպոլիտենում՝ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանութան եւ քաղաքացիական պաշտպանության բնագավառների իրավական ապահովման հիմքերը» թեմայով:

Դասընթացներին մասնակցել է 80 ունկնդիր՝ համայնքների եւ կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության կազմավորումների հրամանատարներ, նախադպրոցական կրթական հաստատությունների դաստիարակներ, հանրակրթական դպրոցների ռազմագիտության ուսուցիչներ, բուհերի դասախոսներ, Երեւանի քաղաքապետարանի եւ մետրոպոլիտենի ղեկավար եւ պատասխանատու աշխատողներ:

ՃԿՊԱ ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետի դասախոսները ներկայացրել են հետեւյալ զեկույցները. «Երեխաների անվտանգության մշակույթի ձեւավորման մեթոդական հարցերը», «Դպրոցներում աղետների ռիսկի նվազեցման կրթության հարցերը», «Բուհերում աղետների ռիսկի նվազեցման կրթության հարցերը», «Քաղաքացիական պաշտպանության կազմավորումների ստեղծման եւ պատրաստման հարցերը», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության բնագավառներում պատրաստվածության բարձրացման հարցեր»:

Հ.Գ. Նախորդ ամիսների վերապատրաստումները.

Հունվար

Փետրվար

Մարտ

Ապրիլ

Մայիս