ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911.Արտակարգ թերթ» պաշտոնաթերթի հրատարակիչը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան է:
Շաբաթաթերթը լուսաբանում է նախարարության գործունեությունը: Թերթն առաջնորդվում է այն մեծ ճշմարտությամբ, որ «եթե մարդիկ ավելի շատ մտածեին այն մասին, որ գիտելիքը փրկություն է, ամբողջ տառապանքի չնչին մասն էլ չէր լինի. մարդկային ամբողջ դժբախտությունն անգիտության կամ տգիտության հետևանք է»:
Այդ իսկ պատճառով մեր գլխավոր նպատակն է սովորեցնել քաղաքացուն դիմակայելու բնական ու տեխնածին տարաբնույթ աղետներին: Այս առումով թերթը նաև արտակարգ իրավիճակների վերաբերյալ հասարակությանը կարևոր և հուսալի տեղեկատվություն փոխանցող միակ պաշտոնական լրատվամիջոցն է:
Ժամանակի իրական ռեժիմով թերթը ներկայացնում է նաև մեր երկրի կարևորագույն հասարակական-քաղաքական իրադարձություններն ու միջազգային անցուդարձը:
Թերթի առաքելության ամենամեծ նպատակը մեր երկրի ազգային անվտանգության ռազմավարության ներկայացումն է, աղետների ռիսկերի կառավարումը յուրաքանչյուր քաղաքացու համար հանրամատչելի դարձնելը:
Թերթի ուշադրության կենտրոնում է մեր փրկարարների մեծ ու շնորհակալ գործն արտակարգ իրավիճակներում, որոնք բարձր են պահում մեր երկրի պատիվը, իրենց ոգով հայկականություն են սփռում այնտեղ, որտեղ հայտնվել են ըստ անհրաժեշտության՝ հանուն մարդկային կյանքերի փրկության: Նրանց շնորհիվ է, որ Հայաստանը դարձել է տարածաշրջանում միակ երկիրը, որի փրկարարական թիմերն իրավունք են ստացել մշտական ներկայություն ունենալու միջազգային որոնողափրակարական աշխատանքներում:
Արտակարգ իրավիճակներում թերթը դառնում է օպերատիվ բյուլետեն՝ ակադեմիական տեղեկատվությամբ՝ սկսած իրադարձության նկարագրությունից մինչև գործնական խորհուրդները:
Մեր խորհդատուները նախարարության և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի բարձրակարգ մասնագետներն են:
Թերթը հիշեցնում է՝ 911 փրկության հեռախասահամարը: