ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մշակած պլանի համաձայն, ՃԿՊԱ ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետը, ապրիլին կազմակերպել է վերապատրաստման 12 դասընթաց, այդ թվում՝ մեկ արտապլանային:

Դասընթացներին մասնակցել է 330 ունկնդիր՝ նախարարությունների, պետական այլ գերատեսչությունների, համայնքապետարանների ներկայացուցիչներ, հանրակրթական դպրոցների փոխտնօրեններ եւ դասվարներ, նախադպրոցական կրթական հաստատությունների տնօրեններ եւ մեթոդիստներ, բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարների շահագործման գծով տեղակալներ եւ այլք:

ՃԿՊԱ ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետը դասախոսները ներկայացրել են հետեւյալ զեկույցները. «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության բնագավառներում պատրաստվածության բարձրացման հարցեր», «Դպրոցներում աղետների ռիսկի նվազեցման կրթության հարցերը», «Երեխաների անվտանգության մշակույթի ձեւավորման հարցերը», «Ճգնաժամային հաղորդակցություն. Հանրային իրազեկումն արտակարգ իրավիճակներում», «Քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հիմնական միջոցառումների կազմակերպման եւ կառավարման հարցեր», «Երեխաների անվտանգության մշակույթի ձեւավորման հարցեր», «Բուհի անվտանգության ապահովման հարցերը» եւ այլն:

Հ.Գ. Նախորդ ամիսների վերապատրաստումները.

Հունվար

Փետրվար

Մարտ