ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մշակած պլանի համաձայն, ՃԿՊԱ ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետը նոյեմբերին կազմակերպել է վերապատրաստման 12 դասընթաց, այդ թվում՝ երկու արտապլանային՝ Երեւանի պետական համալսարանի եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում:

Դասընթացներին մասնակցել է 366 ունկնդիր՝ համայնքապետարանների աշխատակազմերի քաղաքացիական պաշտպանության մասնագետներ եւ տարհանման հանձնաժողովների նախագահներ ու փոխնախագահներ, դպրոցների ուսուցիչներ, բուհերի դասախոսներ եւ ուսանողներ եւ այլք:

ՃԿՊԱ ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետի դասախոսները ներկայացրել են հետեւյալ զեկույցները. «Դպրոցներում աղետների ռիսկի նվազեցման կրթության հարցերը», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության բնագավառներում պատրաստվածության բարձրացման հարցեր», «Կենսաբանական պաշտպանություն», «Ճգնաժամային հաղորդակցություն, հանրային իրազեկումն արտակարգ իրավիճակներում» եւ այլն:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Հ.Գ. Նախորդ ամիսների վերապատրաստումները.

Հունվար

Փետրվար

Մարտ

Ապրիլ

Մայիս

Հունիս

Սեպտեմբեր

Հոկտեմբեր