Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության ոլորտներում Հայաստանի հանրապետության պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների տեսական գիտելիքները եւ գործնական ունակությունները կատարելագործելու նպատակով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան մշակում է սեմինարների եւ դասընթացների տարեկան պլաններ եւ կազմակերպում վերապատրաստումներ: 2021 թվականի պլանի համաձայն,  կկազմակերպվի 86 դասընթաց եւ սեմինար, որոնցից 22-ը՝ արտագնա. Երեւանի մետրոպոլիտենում, Երեւանի եւ մարզերի տարբեր կրթական հաստատություններում, համայնքապետարաններում:

2021 թվականի հունվարին կազմակերպվել է 5 դասընթաց, որից երկուսը՝ արտագնա՝ Երեւանի մետրոպոլիտենում, «Էրեբունի» բժշկական քոլեջում: Դասընթացներին մասնակցել է 93 ունկնդիր՝ համայնքապետարանների եւ մարզպետարանների կապի, տրանսպորտի եւ շինարարության ոլորտի մասնագետներ, քաղաքացիական պաշտպանության պատասխանատուներ, պետական գերատեսչությունների աշխատակազմերի ստորաբաժանումների ղեկավարներ եւ տեղակալներ, նախադպրոցական կրթական հաստատությունների մեթոդիստներ եւ այլն:

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետի մասնագետները ներկայացրել են հետեւյալ զեկույցները՝ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության բնագավառներում պատրաստվածության բարձրացման հարցեր», «Երեխաների անվտանգության մշակույթի ձեւավորման մեթոդական հարցեր», «Ճգնաժամային հաղորդակցություն. Հանրային իրազեկումն արտակարգ իրավիճակներում», «Հայաստանում հնարավոր արտակարգ իրավիճակները», «Միջին մասնագիտական ուսումնական հսատատությունում աղետների ռիսկի նվազեցման կրթության հարցերը»:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ