Արմինե Ալեքսանի Հայրապետյան

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտորի պարտականությունները կատարող, փ/ծ գնդապետ
Ծնվել է 1976 թվականին Երեւանում:
1993 թվականին ավարտել է Երեւանի Գրիգոր Նարեկացու անվան թիվ 137 դրպոցը: 1991-1993 թվականներին ճանաչվել է «Լավագույն աշակերտ», արժանացել Գրիգոր Նարեկացու անվան կրթաթոշակի։
1993-1999 թվականներին սովորել է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում, ստացել հնագետի, պատմաբանի որակավորում:

2002 թվականին ուսանել է Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքի՝ Եվրոպական Ամառային Համալսարանում, «Հնագույն միջերկրածովյան մշակութային փոխառնչությունները. Հնագիտություն եւ մշակութային մարդաբանություն» ծրագրի շրջանակներում:
Աշխատանքային կենսագրությունը սկսել է 1998 թվականից՝ Երեւանի Գրիգոր Նարեկացու անվան դպրոցում պատմության ուսուցչուհի:
1998 – 2009 ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտ: Վաղ հնագիտության բաժին, կրտսեր գիտաշխատող:
2001-2005 ՀՀ Գլխավոր դատախազություն: Պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ հսկողություն իրականացնող վարչություն։ Վարչության պետի օգնական:
2005 — 2007 Չիկագոյի համալսարան, մարդաբանության բաժին: Հեռակա հետազոտական օգնական (պրոֆ. Ադամ Թ. Սմիթ), հնագետ:
2010 – 2016 Բարս Մեդիա վավերագրական ֆիլմերի ստուդիա: Հնագետ-խորհրդատու։ «Իմ Բանակը» վավերագրական ֆիլմաշարի գծային պրոդյուսեր:
2009 – 2018 ՀՀ Պաշտպանության նախարարություն: Գլխավոր շտաբի պետի տեղակալի սպասարկման բաժանմունքի ռեֆերենտ, ԶՈՒ կապիտան
2008 – 2022 ԵՊՀ Պատմության ֆակուլտետ: Մշակութաբանության ամբիոնի դասախոս։ Հայաստանի մշակույթը Հին արեւելյան մշակույթների համատեքստում՝ Քարի դարից մինչեւ Վանի թագավորություն
2018 – 2022 ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն: Օտարերկրյա պետություններում եւ միջազգային կազմակերպություններում ԱԻՆ ներկայացուցիչ․ Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի գործողությունների ծրագրի Հայաստանի ազգային համակարգող:
2023 ապրիլից՝ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտորի պարտականությունները կատարող։
2015 թվականից «Համաշխարհային պատմություն» եւ «Հայոց պատմություն» է դասավանդում «Արեգնազան» կրթահամալիրի ավագ դպրոցում:
Հեղինակ է շուրջ երկու տասնյակ գիտական հոդվածների եւ համատեղ մենագրությունների։ Հանրային դասախոսություններով հանդես է եկել Հայաստանում, ԱՄՆ-ում եւ Ֆրանսիայում:
Տիրապետում է հինգ օտար լեզվի՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, գերմաներեն:
Երգահան, հեղինակ կատարող է, հեղինակել է ավելի քան 100 երգ:


 

Համլետ Շմավոնի Մաթևոսյան՝ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի հիմնադիր ռեկտոր (1992-2023)

փ/ծ գեներալ-մայոր, միջազգային կարգի փրկարար, ռազմագիտության դոցենտ:

Ծնվել է 1950 թվականին: 1981 թ.-ից դասավանդում է բարձրագույն ուսումնական մասնագիտական հաստատություններում: ԱԻՆ համակարգում ռեկտորի պաշտոնը զբաղեցնում է 1992 թվականից:

Տարբեր կառույցների կողմից պարգևատրվել է մեկ տասնյակից ավելի մեդալներով, բազմաթիվ պատվոգրերով և շնորհակալագրերով: Հեղինակ է երկու մենագրության, ավելի քան 185 գիտական և գիտամեթոդական աշխատանքների, այդ թվում՝ 6 դպրոցական դասագրքի և 4 ուսուցչական ձեռնարկի համահեղինակ:

Մասնակցել է ԱԻ բնագավառում երեք օրենքների մշակման աշխատանքներին: Հեղինակ է ՀՀ կառավարության 22 որոշումների նախագծերի:

Ռեկտորի պաշտոնում ծառայության սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ, 2023 թվականի ապրիլից զբաղեցնում է ՃԿՊԱ բնական գիտությունների ամբիոնի վարիչի պաշտոնը:

Անձնակազմ

Հայկանդուխտ Պապինի Ղարիբյան
Հայկանդուխտ Պապինի ՂարիբյանԳիտական եւ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ
Վահե Գագիկի Հարությունյան
Վահե Գագիկի ՀարությունյանՃԿՊԱ շենքերի շահագործման եւ գնումների կազմակերպման բաժնի պետ
Նորայր Արմենի Հայրապետյան
Նորայր Արմենի ՀայրապետյանԳլխավոր քարտուղար

Դեկաններ

Վահագն Գևորգի Կրբեկյան
Վահագն Գևորգի Կրբեկյան ԱԻ և ՃԿ ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների թեկնածու
Դավիթ Ռաֆայելի Թադևոսյան
Դավիթ Ռաֆայելի ԹադևոսյանԿադրերի պատրաստման եւ վերապատրաստման ֆակուլտետի դեկան, տեխ. գիտ. թեկնածու, դոցենտ
Ռադիկ Թորգոմի Մխիթարյան
Ռադիկ Թորգոմի ՄխիթարյանՓրկարարական ֆակուլտետի դեկան, փ/ծ գնդապետ

Դեկանի տեղակալներ

Անահիտ Արամի Դավթյան
Անահիտ Արամի Դավթյան ԱԻ և ՃԿ ֆակուլտետի դեկանի տեղակալ՝ 2006-2018 , մաթեմատիկոս
Կարեն Էդուարդի Զիրաքյան
Կարեն Էդուարդի ԶիրաքյանՓրկ. ֆակ. դեկանի տեղ. ԱԻ և ՃԿ ֆակ. ամբիոնի վարիչ, փ/ծ գնդապետ
Նարինե Սամվելի Կարապետյան
Նարինե Սամվելի ԿարապետյանԱԻ և ՃԿ ֆակուլտետի դեկանի տեղակալ

Ամբիոնի վարիչներ

Գրիշա Մեխակի Գսպոյան
Գրիշա Մեխակի Գսպոյան ՃԿ ֆակուլտետի ամբիոնի վարիչ, աշխարհագրական գիտությունների թեկնածու
Հովհաննես Ռոմիկի Բադալյան
Հովհաննես Ռոմիկի ԲադալյանՓրկարարական ֆակուլտետի ամբիոնի վարիչ, փ/ծ գնդապետ
ՎԱԼԵՐԻ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ ԲԱԳԻՅԱՆ
ՎԱԼԵՐԻ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ ԲԱԳԻՅԱՆ Քաղ. պաշտպանություն ամբիոնի վարիչ, կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Բաժնի պետեր

Եֆրասիմ Շահենի Բաղրամյան
Եֆրասիմ Շահենի ԲաղրամյանՈւսումնական բաժնի պետ
Սաթենիկ Հրաչիկի Բակունց
Սաթենիկ Հրաչիկի ԲակունցԳիտական հետազոտությունների կենտրոնի պետ, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու
Մանյա Վոլոդյայի Խաչատրյան
Մանյա Վոլոդյայի ԽաչատրյանԳլխավոր հաշվապահ
Աշխեն Ալբերտի Խաչատրյան
Աշխեն Ալբերտի ԽաչատրյանՈրակի ապահովման կենտրոնի պետ

Ցիկլի պետեր

Հովսեփ Ստեփանի Բադալյան
Հովսեփ Ստեփանի ԲադալյանՓրկ. ֆակուլտետի փրկարարական պատրաստության ցիլկի պետ, փ/ծ մայոր
Արտակ Սիմոնի Էլմասակյան
Արտակ Սիմոնի ԷլմասակյանՋրափրկարարական ցիկլի պետ
Հարություն Սամվելի Ղազարյան
Հարություն Սամվելի ՂազարյանՓրկ. ֆակ. հակահրդեհային պատրաստության ցիկլի պետ,փ/ծ փոխգնդապետ
Հայկ Սամվելի Ղազարյան
Հայկ Սամվելի Ղազարյան Ընդհանուր ֆիզիկական պատրաստության ցիկլի պետ,փ/ծ փոխգնդապետ

ՃԿՊԱ մշակույթի կենտրոնի տնօրեն

Քնարիկ Ստեփանի Զաքարյան
Քնարիկ Ստեփանի Զաքարյան

Ստեփանավանի միջին մասնագիտական կրթական ծրագրի ղեկավար

Արմեն Ֆելիքսի Առաքելյան
Արմեն Ֆելիքսի Առաքելյան

Գրադարանի վարիչ

Գոհար Ռաֆիկի Շահնազարյան
Գոհար Ռաֆիկի Շահնազարյան