ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մշակած պլանի համաձայն,ՃԿՊԱ ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետը, մայիսին կազմակերպել է վերապատրաստման 7 դասընթաց, այդ թվում՝ մեկ արտապլանային՝ Միավորված ազգերի կազմակերպության Հայստանի գրասենյակի աշխատակիցների համար՝ «Քաղաքացիական պաշտպանություն պաշտպանական կառույցներ, օդային տագնապ» թեմայով:

Դասընթացներին մասնակցել է 137 ունկնդիր՝ հանրակրթական դպրոցների տնօրեններ, փոխտնօրեններ եւ դասվարներ, համայնքապետեր եւ նրանց տեղակալներ, համայնքների եւ կազմակերպությունների տարհանման հանձնաժողովների նախագահներ եւ փոխնախագահներ, քաղաքացիական պաշտպանության կազմավորումների հրամանատարներ եւ այլք:

ՃԿՊԱ ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետը դասախոսները ներկայացրել են հետեւյալ զեկույցները. «Դպրոցներում աղետների ռիսկի նվազեցման կրթության հարցերը», «Տեղական մակարդակում ռիսկերի կառավարման գործընթացը», «Կապի եւ ազդարարման համակարգերի ձեւավորման, գործունեության կայունության ապահովման հարցերը արտակարգ իրավիճակների եւ ռազմական դրության դեպքում», «Բնակչության տարհանման պլանավորման եւ կազմակերպման հարցերը», «Քաղաքացիական պաշտպանության կազմավորումների ստեղծումը, նախապատրաստումը եւ գործունեությունը», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման հարցեր» եւ այլն:

Հ.Գ. Նախորդ ամիսների վերապատրաստումները.

Հունվար

Փետրվար

Մարտ

Ապրիլ