- 1995թվականից Իտալիայի համալսարանների միջազգային համագործակցության կազմակերպության հետ համատեղ մշակվել (Իտալիայում և Հայաստանում) և իրականացվել է աղետի գոտում (Հայաստան) տարածքային կառավարման մարմինների ղեկավարների ուսուցման ծրագիր: Ծրագրի արդյունքում ուսուցանվել են 34 ղեկավարներ, որոնք ուսումնասիրել են ճգնաժամային կառավարման իտալական փորձը: Իտալիայի հետ համագործակցությունը շարունակվում է: Արդեն մի քանի տարի է, ինչ ակադեմիան համագործակցում է Հայաստանում Իտալիայի դեսպանության հետ և 2008 թ. ստորագրվեց «Համերաշխության և համագործակցության հուշագիր»: Ստորագրված համագործակցության եռամյա ծրագրի շրջանակներում ակադեմիայի վիրտուալ լսարանը համալրվեց համակարգիչներով:
- 1996 թվականիին Գերմանիայի Դաշնության պետական փրկարարական ծառայության (THW) հետ համատեղ իրականացվել է փրկարարների ուսուցում Հայաստանում: Ծրագրի արդյունքում ուսուցանվել է 12 փրկարար:
- 1996 թվականին Շվեդիայի թագավորության փրկարարական ծառայության Շովդա քաղաքի քոլեջի հետ համատեղ իրականացվեց միջին ղեկավար կազմի ուսուցման ծրագիր Հայաստանում: Ծրագրի արդյունքում ուսուցում անցան 24 ղեկավարներ:
- 1996 թվականին Ֆրանսիայի ներքին գործերի նախարարարության քաղաքացիական պաշտպանության ուսումնասիրությունների ազգային ինստիտուտի (INESC) հետ ստորագրվեց բնակչության պաշտպանության ոլորտում համատեղ ուսուցման վերաբերյալ հռչակագիր: 1997 թվականից սկսվեց INESC-ի հետ համագործակցության ծրագիրը, որը շարունակվեց մինչև 2008թ.-ը` INESC-ի վերակազմավորումը: Համագործակցության արդյունքում համատեղ ուսուցում իրականացվեց 192 ունկնդիրների համար, որոնցից 71-ը` Ֆրանսիայում: Ուսուցման մեջ ընդգրկվեցին ՀՀ մարզպետներ, ՀՀ քաղաքապետեր, հրշեջներ, փրկարարներ, վտանգավոր օբյեկտների ղեկավարներ, ՀՀ արտակարգ իրավիճակների վարչության սպաներ: Բացի այդ, ուսումնական բազան հարստացավ մեթոդական նյութերով և աղետների վերաբերյալ ուսուցողական տեսաֆիլմերով: 2007-2008 թվականներին ֆրանսիական համագործակցության շրջանակներում հեռահար ուսուցման նպատակով իրականցվեց երկու ալեհավաքների տեղակայում և այլ սարքավորումների տեղադրում: 2008 թվականի նոյեմբերի վերջին արբանյակային կապով իրականացվեց Թբիլիսի-Երևան ուսուցման ծրագիր, որով փորձարկվեց Մարսել-Թբիլիսի-Բաթումի-Ստեփանավան-Երևան հեռահար ուսուցման ծրագիրը:
Ջրային փրկարարական տեխնիկայի ուսումնասիրում Ֆրանսիայում հայ մարզպետների կողմից
- 2009 թվականին Ֆրանսիայի Պրովանս Ալպ Կոտ Լազուրի տարածաշրջանի նախագահի ղեկավարությամբ ֆրանսիական պատվիրակությունը ակադեմիայում բացեց «Ֆրանս-Կովկասյան ակադեմիա» հուշատախտակը, որով հիմք դրվեց ակադեմիան տարածաշրջանային ուսումնական հաստատություն դարձնելու գործընթացը: Դրան հաջորդեց ֆրանսիական հրահանգիչների կողմից հայ երիտասարդ ուսուցանողների պատրաստման հնգօրյա դասընթացի իրականցում:
- 1997 թվականին Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարության Վրաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի և ԱՊՀ երկրների քարտուղարության հետ համատեղ իրականացվեց տեսագիտաժողով Երևանում: Արդյունքում` ուսումնական բազան հարստացավ աղետների վերաբերյալ տասնյակ տեսաֆիլմերով:
- 1998 թվականից մինչ այսօր ուսուցման ծրագրեր են իրականացվում Ամերիկայի Միացյալ Նահանգների համապատասխան կառույցների հետ:
- 2004 թվականից առ այսօր ուսուցման և տեղեկատվական համագործակցություն է իրականացվում Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության JICA կազմակերպության հետ: Նշված ժամանակահատվածում Ճապոնական ծրագրերով ուսուցում են անցել ակադեմիայի 5 աշխատակիցներ: 2011 թ. փետրվարին ճապոնիայում «Հայաստանում հրշեջ-փրկարարական աշխատանքների բարելավում» թեմայով իրականացված սեմինարի աշխատանքներին մասնակցել է նաև ակադեմիայի փրկարարական ֆակուլտետի դեկանը:
Ուսուցում Ճապոնիայում
- 2005 թվականից մինչ այսօր շվեյցարական «Արձագանք» ծրագրով իրականացվում է հրշեջ փրկարարների ուսուցում: Շվեյցարական մասնագետների կողմից իրականացվեց նաև հայ հրահանգիչների պատրաստման ծրագիր:
Հարավային Կորեան , UNDP-ն , UNISDR-ը և ՃԿՊԱ-ն կազմում են՝ քաղաքի դիմակայության գործողությունների ծրագիր Երևանում