Հայաստանում հայտարարված արտակարգ դրության պայմաններում արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան անցել է հեռավար ուսուցման:

Դրվագներ ապրիլի 7-ի մի քանի դասերից:

ՃԿՊԱ բնական գիտությունների ամբիոնի դասախոս Անահիտ Ոսկանյան միջին մասնագիտական կրթական ծրագրի «Կառավարումն արտակարգ իրավիճակներում» մասնագիտության առաջին եւ երկրորդ կուրսերի հետ ռուսաց լեզվի դաս է անցկացնում: Թեման՝ Նիկոյալ Գոգոլ, Ալեքսանդր Պուշկին, բայի տեսակներ:

ՃԿՊԱ բնական գիտությունների ամբիոնի դասախոս Մարինե Խաչատրյանը միջին մասնագիտական կրթական ծրագրի «Կառավարումն արտակարգ իրավիճակներում» եւ «Հրդեհային պաշտպանություն» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողներին է ներկայացնում «Օպերացիոն համակարգեր, աշխատանք արխիվների հետ, էլեկտրոնային թարգմանիչներ եւ բառարաններ» թեմայով դասախոսություն:

ՃԿՊԱ բնական գիտությունների ամբիոնի դասախոս Գայանե Վարդանյանը միջին մասնագիտական կրթական ծրագրի «Կառավարումն արտակարգ  իրավիճակներում» մասնագիտության առաջին կուրսի ուսանողների հետ ուսումնասիրում է «Ռեակտիվ շարժում» թեման։

Հ․Գ․ ՃԿՊԱ-ում հեռավար ուսուցման համակարգով անցկացվել են նաեւ այլ առարկաների դասեր։ Մասնավորաբար․

Առաջին բուժօգնություն, խնդիր բուրգի մասին, հաշվարկման համակարգեր, ջրի ֆիզիկական եւ քիմիական հատկությունները

Հայոց լեզու, տնտեսագիտության տեսություն, մասնագիտական անգլերեն

Ճարտարագիտական գրաֆիկա, տարհանման կազմակերպում, օպերատիվ արվեստի հիմունքներ

ԱԻ, ԲՊ եւ ՔՊ իրավական ակտեր, ատոմային էներգետիկա, տնտեսական գործունեության վերլուծություն

Մասնագիտական քիմիա, մասնագիտական անգլերեն, հատվածի բաժանում

Տարհանման կազմակերպում, հրշեջ տեխնիկա, արագաշարժությանը նպաստող վարժություններ

Դեսանտային պատրաստություն, քաղաքացիական պաշտպանության հիմունքներ, հրդեհային ավտոմատիկա, ՆԶՊ

Հակագազածխային պատրաստություն, ջրափրկարարական աշխատանքներ, հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգ, քաղաքացիական պաշտպանություն

Խոցելիություն, հրակայուն եւ հրդեհավտանգ նյութեր, Excel

Կապ եւ ազդարարում, փրկարարական թիմեր, օտար լեզու

Փրկարարական գործ, հայ ժողովրդի պատմություն

Անձի բարոյական մշակույթ, կենսաապահովման հիմունքներ, շինարարական նյութեր