Հայաստանում հայտարարված արտակարգ դրության պայմաններում արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան անցել է հեռավար ուսուցման:

Դրվագներ մարտի 25-ի մի քանի դասերից:

ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանը ներկայացնում է կապ եւ ազդարարում, իրազեկում թեմայով դասախոսությունը:

ՃԿՊԱ պրոռեկտոր, փ/ծ գնդապետ Գեւորգ Հովակիմյանը «Փրկարարական գործ» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողներին է ներկայացնում «Փրկարարական թիմերի տեսակներն ըստ կառուցվածքի» դասախոսությունը:

ՃԿՊԱ դասախոս Լիլիթ Նազարյանը միջին մասնագիտական կրթական ծրագրի «Կառավարում արտակարգ իրավիճակներում» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողների հետ անգլերեն լեզվի դաս է վարում:

Տեսանյութ

 

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ