Հայաստանում հայտարարված արտակարգ դրության պայմաններում արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան անցել է հեռավար ուսուցման:

Դրվագներ ապրիլի մեկի մի քանի դասերից:

ՃԿՊԱ քաղաքացիական պաշտպանության ամբիոնի դասախոս Կոմիտաս Բլիկյանը «Փրկարարական գործ» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողներին է ներկայացնում «Արտակարգ իրավիճակների, բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության բնագավառները կարգավորող իրավական ակտերի համակարգը» դասախոսությունը:

ՃԿՊԱ քաղաքացիական պաշտպանության ամբիոնի դասախոս Սիրանուշ Հովհաննիսյանը «Ճառագայթային պաշտպանություն» առարկայի դասին «Հրդեհային պաշտպանություն» եւ «Փրկարարական գործ» մասնագիտությունների երկրորդ կուրսերի ուսանողներին է ներկայացնում «Ատոմային էներգետիկա» թեմայով դասախոսություն:

ՃԿՊԱ ճգնաժամային կառավարման ամբիոնի դասախոս Արմինե Մամբրեյանը «Ճգնաժամային կառավարում» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողներին է ներկայացնում «Տնտեսական գործունեության վերլուծություն» առարկայի դասը:

 

Հ․Գ․ ՃԿՊԱ-ում հեռավար ուսուցման համակարգով անցկացվել են նաեւ այլ առարկաների դասեր։ Մասնավորաբար․

Մասնագիտական քիմիա, մասնագիտական անգլերեն, հատվածի բաժանում

Տարհանման կազմակերպում, հրշեջ տեխնիկա, արագաշարժությանը նպաստող վարժություններ

Դեսանտային պատրաստություն, քաղաքացիական պաշտպանության հիմունքներ, հրդեհային ավտոմատիկա, ՆԶՊ

Հակագազածխային պատրաստություն, ջրափրկարարական աշխատանքներ, հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգ, քաղաքացիական պաշտպանություն

Խոցելիություն, հրակայուն եւ հրդեհավտանգ նյութեր, Excel

Կապ եւ ազդարարում, փրկարարական թիմեր, օտար լեզու

Փրկարարական գործ, հայ ժողովրդի պատմություն

Անձի բարոյական մշակույթ, կենսաապահովման հիմունքներ, շինարարական նյութեր