Հայաստանում հայտարարված արտակարգ դրության պայմաններում արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան անցել է հեռավար ուսուցման:

Դրվագներ մարտի 31-ի մի քանի դասերից:

ՃԿՊԱ բնական գիտությունների ամբիոնի դասախոս Գոհար Թորգոմյանը «Ճգնաժամային կառավարում» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողների հետ «Մասնագիտական անգլերեն» դաս է վարում: Թեման՝ «Փոթորիկներ, կայծակ, գնդաձեւ կայծակ»:

ՃԿՊԱ բնական գիտությունների ամբիոնի դասախոս, դոցենտ Անուշ Խաչատրյանը «Հրդեհային պաշտպանություն» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողներին է ներկայացնում «Մասնագիտական քիմիա» առարկայի «Հրդեհի վտանգավոր  գործոնները» թեմայով դասախոսությունը։

ՃԿՊԱ  բնական գիտությունների ամբիոնի դասախոս Աննա Ենգիբարյանը միջին մասնագիտական կրթական ծրագրի «Կառավարումն արտակարգ իրավիճակներում» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողների հետ ակտիվ քննարկման միջոցով ամփոփում է «Հատվածի բաժանումը տրված հարաբերությամբ» թեման: Միաժամանակ թեման յուրացրած մի քանի ուսանողներ լրացնում են կայքում տեղադրված հարցաշարը՝ ստուգելով իրենց յուրացրած գիտելիքների մակարդակը:

Հ․Գ․ ՃԿՊԱ-ում հեռավար ուսուցման համակարգով անցկացվել են նաեւ այլ առարկաների դասեր։ Մասնավորաբար․

Տարհանման կազմակերպում, հրշեջ տեխնիկա, արագաշարժությանը նպաստող վարժություններ

Դեսանտային պատրաստություն, քաղաքացիական պաշտպանության հիմունքներ, հրդեհային ավտոմատիկա, ՆԶՊ

Հակագազածխային պատրաստություն, ջրափրկարարական աշխատանքներ, հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգ, քաղաքացիական պաշտպանություն

Խոցելիություն, հրակայուն եւ հրդեհավտանգ նյութեր, Excel

Կապ եւ ազդարարում, փրկարարական թիմեր, օտար լեզու

Փրկարարական գործ, հայ ժողովրդի պատմություն

Անձի բարոյական մշակույթ, կենսաապահովման հիմունքներ, շինարարական նյութեր