Հայաստանում հայտարարված արտակարգ դրության պայմաններում արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան անցել է հեռավար ուսուցման:

Դրվագներ մարտի 30-ի մի քանի դասերից:

ՃԿՊԱ փրկարարական ֆակուլտետի ամբիոնի վարիչ, փ/ծ գնդապետ Հովհաննես Բադալյանը միջին մասնագիտական կրթական ծրագրի «Կառավարումն արտակարգ իրավիճակներում» մասնագիտության առաջին կուրսի ուսանողներին է ներկայացնում «Նախնական զինվորական պատրաստություն» թեմայով դասախոսություն:

ՃԿՊԱ փրկարարական ֆակուլտետի փրկարարական պատրաստության ցիլկի պետ, փ/ծ մայոր Արմեն Ներսիսյանը «Հրդեհային պաշտպանություն» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողներին է ներկայացնում «Հրդեհային ավտոմատիկա» թեմայով դասախոսություն:

ՃԿՊԱ դասախոս, փ/ծ կապիտան Հովսեփ Բադալյանը «Փրկարարական գործ» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողներին է ներկայացնում «Դեսանտային պատրաստություն» դասախոսությունը:

ՃԿՊԱ դասախոս, փ/ծ ավագ լեյտենանտ Անդրանիկ Խաչատրյանը «Ճգնաժամային կառավարում» մասնագիության երկրորդ կուրսի ուսանողներին է ներկայացնում «Քաղաքացիական պաշտպանության հիմունքներ» դասախոսությունը:

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ