Հայաստանում հայտարարված արտակարգ դրության պայմաններում արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան անցել է հեռավար ուսուցման:

Դրվագներ մարտի 24-ի մի քանի դասերից:

ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանը «Ճգնաժամային կառավարում» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողներին ներկայացնում է «Խոցելիության նվազեցման հիմնական ուղղությունները» դասախոսությունը:

ՃԿՊԱ պրոռեկտոր, փ/ծ գնդապետ Սարգիս Կյուրեղյանը «Հրդեհային պաշտպանություն» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողներին է ներկայացնում «Հրակայուն եւ հրդեհավտանգ նյութեր» դասախոսությունը:

ՃԿՊԱ արտակարգ իրավիճակների եւ ճգնաժամային կառավարման ֆակուլտետի մեթոդիստ Անահիտ Թանգյանը բացատրում է համակարգչային Excel ծրագրով աշխատելու հմտությունները:

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ