Հայաստանում հայտարարված արտակարգ դրության պայմաններում արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան անցել է հեռավար ուսուցման:

Դրվագներ մարտի 30-ի մի քանի դասերից:

ՃԿՊԱ դասախոս Վլադիմիր Ղազարյանը «Քաղաքացիական պաշտպանություն», «Հրդեհային պաշտպանություն», «Ճգնաժամային կառավարում» մասնագիտությունների երրորդ կուրսերի ուսանողներին է ներկայացրել «Տարհանման կազմակերպում» թեմայով դասախոսություն:

ՃԿՊԱ դասախոս Վարդան Հայրապետյանը «Հրդեհային պաշտպանություն» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողներին է ներկայացրել «Հրշեջ տեխնիկա» թեմայով դասախոսություն:

ՃԿՊԱ փրկարարական ամբիոնի դասախոս Աննա Նասիլյանը միջին մասնագիտական կրթական ծրագրի «Հրդեհային պաշտպանություն» մասնագիտության առաջին կուրսի ուսանողներին է ներկայացնում «Արագաշարժությանը նպաստող վարժություններ» դասախոսությունը:

Հ․Գ․ ՃԿՊԱ-ում հեռավար ուսուցման համակարգով անցկացվել են նաեւ այլ առարկաների դասեր։ Մասնավորաբար․

Դեսանտային պատրաստություն, քաղաքացիական պաշտպանության հիմունքներ, հրդեհային ավտոմատիկա, ՆԶՊ

Հակագազածխային պատրաստություն, ջրափրկարարական աշխատանքներ, հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգ, քաղաքացիական պաշտպանություն

Խոցելիություն, հրակայուն եւ հրդեհավտանգ նյութեր, Excel

Կապ եւ ազդարարում, փրկարարական թիմեր, օտար լեզու

Փրկարարական գործ, հայ ժողովրդի պատմություն

Անձի բարոյական մշակույթ, կենսաապահովման հիմունքներ, շինարարական նյութեր