ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ղեկավարության որոշմամբ, ՃԿՊԱ ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետը կազմակերպում է մեկօրյա սեմինարներ եւ 2-5-օրյա դասընթացներ: Այս տարվա պլանի համաձայն կկազմակերպվի 83 դասընթաց, որոնց կմասնակցի ավելի քան 2000 մարդ:

Հոկտեմբերին կազմակերպել է վերապատրաստման 13 պլանային սեմինար, որոնց մասնակցել է ավելի քան 300 մարդ՝ նախադպրոցական կրթական հաստատությունների դաստիարակներ, առողջապահական եւ բնապահպանական կազմակերպությունների փոխտօնօրեններ, համայնքների եւ կազմակերպությունների տարհանման հանձնաժողովների նախագահներ եւ փոխնախագահներ, ուսուցիչներ, աշակերտներ, Երեւանի քաղաքապետարանի եւ մարզպետարանների ներկայացուցիչներ եւ այլք: Սեմինարներից մեկը եղել է արտագնա՝ Երեւանի թիվ 45 դպրոցում:

ՃԿՊԱ ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետի մասնագետները ներկայացրել են հետեւյալ զեկույցները. «Դպրոցներում աղետների ռիսկի նվազեզման կրթության հարցերը», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության բնագավառներում պատրաստվածության բարձրացման հարցերը», «Երեխաների անվտանգության մշակույթի ձեւավորման հարցերը», «Կառավարման մարմինների պատրաստումը քաղաքացիական պաշտպանության բնագառավում», «Բնակչության տարհանման պլանավորման եւ կազմակերպման հարցերը» եւ այլն:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ

Հ.Գ. Նախորդ ամիսների վերապատրաստումները.

Հունվար

Փետրվար

Մարտ

Ապրիլ

Մայիս

Հունիս

Սեպտեմբեր