ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ղեկավարության որոշմամբ, ՃԿՊԱ որակավորման բարձրացման ֆակուլտետը կազմակերպում է մեկօրյա սեմինարներ եւ 2-5-օրյա դասընթացներ: Այս տարվա պլանի համաձայն կկազմակերպվի 83 դասընթաց, որոնց կմասնակցի ավելի քան 2000 մարդ:

Մարտին կազմակերպվել է 11 պլանային եւ մեկ արտապլանային արտագնա սեմինար, որոնց մասնակցել է մոտ 250 մարդ: Սեմինարներին մասնակցել են համայնքապետարանների, նախադպրոցական եւ դպրոցական հաստատությունների, պետական տարբեր գերատեսչությունների աշխատակիցներ: ՃԿՊԱ մասնագետները ներկայացրել են հետեւյալ զեկույցները:

«Դպրոցներում աղետների ռիսկի նվազեզման կրթության հարցերը», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության բնագավառներում պատրաստվածության բարձրացման հարցերը», «Երեխաների անվտանգության մշակույթի ձեւավորման հարցերը» եւ այլն:

Հունվարի վերապատրաստումների մասին՝ այստեղ 

Փետրվարի վերապատրաստումների մասին՝ այստեղ