ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ղեկավարության որոշմամբ, ՃԿՊԱ որակավորման բարձրացման ֆակուլտետը կազմակերպում է մեկօրյա սեմինարներ եւ 2-5-օրյա դասընթացներ: Այս տարվա պլանի համաձայն,  կկազմակերպվի 83 դասընթաց, որոնց կմասնակցի ավելի քան 2000 մարդ:

Մայիսին կազմակերպվել է 9 սեմինար, որոնցից երկուսը՝ արտագնա. Շիրակի մարզի Մարմաշեն եւ Մարալիկ համայնքներում: 

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում կազմակերպված սեմինարներին մասնակցել են նախադպրոցական, հանրակրթական, բարձրագույն ուսումնական հաստատությունների դասվարներ, մեթոդիստներ, ուսուցիչներ, աշակերտներ, կապի, տրանսպորտի, էներգետիկայի կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության մասնագետներ, համայնքների եւ կազմակերպությունների տարհանման հանձնաժողովների ներկայացուցիչներ՝ ընդհանուր մոտ 200 մարդ:

ՃԿՊԱ մասնագետները ներկայացրել են հետեւյալ զեկույցները. «Դպրոցներում աղետների ռիսկի նվազեզման կրթության հարցերը», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության բնագավառներում պատրաստվածության բարձրացման հարցերը», «Տեղական մակարդակում ռիսկերի կառավարման գործընթացը», «Քաղաքացիական պաշտպանության կազմավորումների ստեղծումը, նախապատրաստումը եռւ գործունեությունը», «Բնակչության տարհանման պլանավորման եւ կազմակերպման հարցերը», «Կապի եւ ազդարարման համակարգերի ձեւավորման, գործունեության կայունության ապահովման հարցերը ռազմական դրության եւ արտակարգ իրավիճակների դեպքում» եւ այլն:

 

Նախորդ ամիսների վերապատրաստումները.

Հունվար

Փետրվար

Մարտ

Ապրիլ