ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ղեկավարության որոշմամբ, ՃԿՊԱ ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետը կազմակերպում է մեկօրյա սեմինարներ եւ 2-5-օրյա դասընթացներ: Այս տարվա պլանի համաձայն կկազմակերպվի 83 դասընթաց, որոնց կմասնակցի ավելի քան 2000 մարդ: Հունիսին կազմակերպվել է 6 պլանային եւ մեկ արտապլանային սեմինար: 

Պլանային սեմինարներից մեկը եղել է արտագնա Երեւանի մետրոպոլիտենում: Սեմինարներին մասնակցել են նախադպրոցական կրթական հաստատությունների դաստիարակներ, հանրակրթական դպրոցների ռազմագիտության ուսուցիչներ, բուհերի քաղաքացիական պաշտպանության եւ կենսագործունեության անվտանգության ամբիոնների դասախոսներ, համայնքապետարանների ներկայացուցիչներ՝ ընդհանուր մոտ 170 մարդ:

ՃԿՊԱ ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետի մասնագետները ներկայացրել են հետեւյալ զեկույցները. «Դպրոցներում աղետների ռիսկի նվազեզման կրթության հարցերը», «Բուհերում աղետների ռիսկի նվազեզման կրթության հարցերը», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության բնագավառներում պատրաստվածության բարձրացման հարցերը», «Երեխաների անվտանգության մշակույթի ձեւավորման մեթոդական հարցերը», «Քաղաքացիական պաշտպանության կազմավորումների ստեղծման եւ պատրաստման հարցերը» եւ այլն:

Նախորդ ամիսների վերապատրաստումները.

Հունվար

Փետրվար

Մարտ

Ապրիլ

Մայիս