ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ղեկավարության որոշմամբ, ՃԿՊԱ որակավորման բարձրացման ֆակուլտետը կազմակերպում է մեկօրյա սեմինարներ եւ 2-5-օրյա դասընթացներ: Այս տարվա պլանի համաձայն կկազմակերպվի 83 դասընթաց, որոնց կմասնակցի ավելի քան 2000 մարդ:

Ապրիլին կազմակերպվել է 9 սեմինար, որոնցից մեկը՝ արտագնա Երեւանի մետրոպոլիտենում: Սեմինարներին մասնակցել են Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների, նախադպրոցական, հանրակրթական, միջին մասնագիտական կրթական հաստատությունների ղեկավարներ, ղեկավարի տեղակալներ, այլ մասնագետներ՝ ընդհանուր ավելի քան 200 մարդ: ՃԿՊԱ մասնագետները ներկայացրել են հետեւյալ զեկույցները:

«Դպրոցներում աղետների ռիսկի նվազեզման կրթության հարցերը», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության բնագավառներում պատրաստվածության բարձրացման հարցերը», «Երեխաների անվտանգության մշակույթի ձեւավորման հարցերը», «Կապի եւ ազդարարման կազմակերպում» եւ այլն:

Նախորդ ամիսների վերապատրաստումները.

Հունվար

Փետրվար

Մարտ