ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ղեկավարության որոշմամբ, ՃԿՊԱ ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետը կազմակերպում է մեկօրյա սեմինարներ եւ 2-5-օրյա դասընթացներ: Այս տարվա պլանի համաձայն 

կկազմակերպվի 83 դասընթաց, որոնց կմասնակցի ավելի քան 2000 մարդ: Սեպտեմբերին կազմակերպվել է ութ պլանային եւ մեկ արտապլանային սեմինար: Պլանային սեմինարներից չորս եղել են արտագնա՝ Երեւանի մետրոպոլիտենում, Լոռու մարզի Լոռի Բերդ եւ Գյուլագարակ համայնքներում: 

Արտապլանային դասընթացին մասնակցել են առեւտրային կազմակերպությունների անվտանգության աշխատողներ: Դասընթացը կազմակերպվել է առեւտրի կենտրոնների խնդրանքով: ՃԿՊԱ մասնագետները խոսել են առեւտրային կազմակերպությունների անվտանգության ապահովման եւ հրդեհային անվտանգության, հրդեհային անվտանգության միջոցների կիրառման, առեւտրային կազմակերպությունների տարհանման կազմակերպման, աղետների ռիսկի կառավարման, աղետների ռիսկի գնահատման, քիմիական, կենսաբանական պաշտպանության հարցերից:

Պլանային վերապատրաստումներին մասնակցել են նախադպրոցական կրթական հաստատությունների դաստիարակներ, հանրակրթական դպրոցների տնօրեններ, փոխտօնրեններ, ուսուցիչներ, աշակերտներ, համայնքների ղեկավարներ եւ ղեկավարի տեղակալներ՝ ընդհանուր մոտ 250 մարդ:

ՃԿՊԱ ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետի մասնագետները ներկայացրել են հետեւյալ զեկույցները. «Դպրոցներում աղետների ռիսկի նվազեզման կրթության հարցերը»,  «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության բնագավառներում պատրաստվածության բարձրացման հարցերը», «Երեխաների անվտանգության մշակույթի ձեւավորման հարցերը», «Ճառագայթային պաշտպանություն», «Տեղական մակարդակում ռիսկերի կառավարման գործընթացը» եւ այլն:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ

Հ.Գ. Նախորդ ամիսների վերապատրաստումները՝

Հունվար

Փետրվար

Մարտ

Ապրիլ

Մայիս

Հունիս