ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի եւ «Նիդեռլանդների թագավորությունում ռիսկի հասարակություն» կազմակերպության միջեւ կնքված պայմանագրի համաձայն, ՃԿՊԱ արտակարգ իրավիճակների եւ ճգնաժամային կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների համար կազմակերպվում են որակավորման բարձրացման եւ մասնագիտական վերապատրաստման առցանց դասընթացներ: Դասընթացները վարում է «Նիդեռլանդների թագավորությունում ռիսկի հասարակություն» կազմակերպության ղեկավար Մագդա Ստեփանյանը:  Առաջին դասընթաց-քննարկումը տեղի է ունեցել օգոստոսի 28-ին՝ «Ռիսկերի կառավարում» թեմայով:

Երկրորդ դասընթացը հոկտեմբերի 8-ին էր՝ «Ռիսկերի կառավարման ներածություն» (Introduction to risk management) թեմայով: Մասնակցում էին ՃԿՊԱ 10 դասախոս եւ 20 ուսանող:

Այս ամիս կկազմակերպվի եւս երկու դասընթաց. հոկտեմբերի 17-ին՝ «Ազգային ռիսկերի գնահատման մեթոդոլոգիաներ» (National risk assessment methodologies) եւ հոկտեմբերի 24-ին՝ «Ռիսկերի գնահատում՝ կրիտիկական ենթակառուցվածքների համար» (Risk Assessment for critical infrastructures):

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ