ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով հաստատված պլանի համաձայն, սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում անցկացվում է «Որոնողափրկարարական հարցերով միջազզգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group` INSARAG) չափանիշներով որակավորման դասընթաց՝ «Բարձրությունների վրա փրկարարական աշխատանքների կազմակերպում՝ պարանային աշխատանքներ»: Մասնակցում են Լոռու, Տավուշի, Շիրակի, Սյունիքի մարզերի եւ Երեւանի քաղաքային որոնողափրկարարական՝ ՔՈՓ, թիմերի փրկարարները՝ 15 հոգի: Դասընթացի տեւողությունը 40 ժամ է, որից 16-ը՝ տեսական, 24-ը՝ գործնական:

Դասընթացի թեմաներն են. «Միջազգային փրկարարական արձագանքում. INSARAG», «Բարձրության վրա կատարվող փրկարարական աշխատանքների առանձնահատկությունները», «Փրկարարական աշխատանքներում կիրառվող գույքը եւ հանդերձանքը», «Բարձրությունների վրա կատարվող  աշխատանքների կազմակերպումը», «Փրկարարական աշխատանքներում կիրառվող պարանային հանգույցներ, տեսակները եւ յուրահատկությունները», «Անվտանգության ապահովում եւ ինքնապահովում», «Փրկարարական աշխատանքներում կիրառվող գույքի եւ հանդերձանքի խնամքը», «Բարձրությունների վրա փրկարարական աշխատանքներում կիրառվող միջոցներով  ծանրությունների տեղափոխման աշխատանքների, վերելք, վայրեջք եւ հորիզոնական  անցումների կազմակերպում» եւ այլն:

Փրկարարների՝ այս տարի նախատեսված վերապատրաստման 16 դասընթացից 7-ը INSARAG-ի չափորոշիչներով է: Արդեն անցկացվել է նման հինգ դասընթաց.

«Տեխնիկական միջոցներ»

«Տեխնիկական որոնում»

«Համակողմանի ապահովում»

«Ամրակապում»

«Պարանային աշխատանք»