ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով հաստատված պլանի համաձայն, ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում 2019 թվականին կվերապատրաստվի 319 փրկարար:

Հունիսի 3-7-ն անցկացվում է «Որոնողափրկարարական հարցերով միջազզգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group` INSARAG) չափանիշներով որակավորման դասընթաց՝ «Բարձրությունների վրա փրկարարական աշխատանքների կազմակերպում՝ պարանային աշխատանք» թեմայով: Մասնակցում են Լոռու, Կոտայքի, Շիրակի, Տավուշի մարզերի եւ Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները՝ ընդանուր 15 հոգի: Դասընթացի տեւողությունը 40 ժամ է, որից՝ 16-ը տեսական, 24-ը՝ գործնական:

Թեմաներն են. «Բարձրության վրա կատարվող աշխատանքների յուրահատկությունները եւ անվտանգության կանոնները», «Փրկարարական աշխատանքներում կիրառվող գույքը եւ հանդերձանքը», «Միջազգային փրկարարական արձագանքում», «Բարձրությունների վրա կատարվող  աշխատանքների կազմակերպումը», «Փրկարարական աշխատանքներում կիրառվող պարանային հանգույցներ, տեսակները եւ յուրահատկությունները», «Փրկարարական աշխատանքներում կիրառվող պարանային հանգույցներ, տեսակները եւ յուրահատկությունները», «Անվտանգության ապահովում եւ ինքնապահովում, ներկայացվող պահանջները», «Փրկարարական աշխատանքներում կիրառվող գույքի եւ հանդերձանքի խնամքը», «Բարձրությունների վրա փրկարարական աշխատանքներ կատարելիս անհատական եւ խմբակային ապահովում», «Բարձրությունների վրա փրկարարական աշխատանքներում կիրառվող միջոցներով  ծանրությունների տեղափոխման աշխատանքների, վերելք, վայրեջք եւ հորիզոնական  անցումների կազմակերպում:

Փրկարարների՝ այս տարի նախատեսված վերապատրաստման 16 դասընթացից 7-ը INSARAG-ի չափորոշիչներով է: Արդեն կազմակերպվել է նման երեք դասընթաց.

«Տեխնիկական որոնում»

«Համակողմանի ապահովում»

«Ամրակապում»

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ