ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով հաստատված պլանի համաձայն, ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում 2019 թվականին կվերապատրաստվի 319 փրկարար:

Ապրիլի 2-4-ը ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում անցկացվում է «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group. INSARAG) չափորոշիչների համապատասխան որակավորման դասընթաց՝ «Տեխնիկական որոնում»: 24-ժամյա դասընթացից 8 ժամը տեսական է, 16-ը՝ գործական: Մասնակցում են Տավուշի, Շիրակի, Լոռու, Սյունիքի մարզերի եւ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի՝ INSARAG-ի որակավորում ունեցող փրկարարներ՝ 15 հոգի: Դասընթացին մասնակցում են նաեւ ՃԿՊԱ հեռակա ուսուցման համակարգի հինգերորդ կուրսի ուսանողները:

Դասընթացի թեմաներն են. որոնման եղանակներն ու մեթոդները, ակուստիկ եւ տեսադիտողական սարքավորումների տեխնիկական հնարավորությունները, որոնողական սարքավորումներով աշխատանքների կազմակերպման սկզբունքը, տեխնիկական որոնման սարքերի աշխատանքների սկզբունքները եւ գործնական կիրառումը, ակուստիկ եւ օպտիկական էլեկտրոնային սարքերի կիրառումը գիշերային պայմաններում:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ