ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով հաստատված պլանի համաձայն, ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում 2019 թվականին կվերապատրաստվի 319 փրկարար:

Ապրիլի 9-11-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում անցկացվում է «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group` INSARAG) չափորոշիչներին համապատասխան «Համակողմանի ապահովում» դասընթաց, որին մասնակցում է INSARAG-ի որակավորում ունեցող 15 փրկարար: Դաասընթացի տեւողությունը 24 ժամ է, որից 18-ը՝ տեսական, 6-ը՝ գործնական:

Դասընթացի թեմաներն են. «Համակողմանի ապահովում», «Քաղաքային որոնողափրկարարական՝ ՔՈՓ թիմի ընդհանուր եւ անհատական գույք եւ հանդերձանք», «ՔՈՓ թիմի ճամբարի տեղի ընտրություն, ծավալում, անվտանգության կազմակերպում», «ՔՈՓ թիմի գործողությունների ճամբարի սանիտարահիգենիկ պայմանների ապահովումը», «Վառելիքաքսուկային նյութերի ապահովումը, հաշվարկումը», «ՔՈՓ թիմի սննդի եւ ջրի ապահովումը», «ՔՈՓ թիմի գույքի պահպանումն ու կառավարումը», «Արկղերի մակնիշավորումը եւ պիտակավորումը», «Բազայի ծավալում», «Վրանների տեղադրում»:

Փրկարարների՝ այս տարի նախատեսված վերապատրաստման 16 դասընթացից 7-ը INSARAG-ի չափորոշիչներով է: Ապրիլի 2-4-ը անցկացվել է «Տեխնիկական որոնում» դասընթացը:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ