Մարտի 9-ից ապրիլի 2-ն անցկացվեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի Արտակարգ իրավիճակների եւ ճգնաժամային կառավարման ֆակուլտետի առկա եւ հեռակա ուսուցման բակալավրիատի ավարտական կուրսերի արտադրական պրակտիկան:

Անցած շաբաթ ուսանողները եղել են.

  1. «Կարեն Դեմիրճյանի» անվան մարզահամերգային համալիրում, ծանոթացել շինության կառուցման պատմությանը, տեխնիկական տվյալներին, տարհանման ելքերին եւ ուղիներին, հրդեհաշիջման համակարգերին, հակահրդեհային սարքավորումներին, ջրավազանին:
  2. Հայաստանի ատոմային էլեկտրակայանում, ծանոթացել ուսումնավարժական կենտրոնին, Ճգնաժամային կառավարման կենտրոնին եւ քաղաքացիական պաշտպանության ապաստարանին:
  3. Ազատի ջրամբարում, տեղեկացել ջրամբարի ծավալի, մակերեսի, խորության, հիդրոլոգիական ռեժիմի, ջրափոխանակության ինտենսիվության մասին, ծանոթացել ջրահեռացման համակարգին:
  4. Ողջաբերդի սողանք գոտում, ծանոթացել ապարների զանգվածային սահաշարժերին եւ լվացման հետեւանքով, ապարների հավասարակշռության խախտման արդյունքներին:

Այս այցերից առաջ ուսանողներն արդեն եղել էին «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունում»:

Լուսանկարները տրամադրել են ուսանողները