ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում ԱԻՆ փրկարար ծառայության ծառայողների 2021 թվականի վերապատրաստման դասընթացների ծրագրի համաձայն, մարտի 9-11-ը անցկացվել է «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group՝ INSARAG) չափանիշներով վերապատրաստում՝ «Համակողմանի ապահովում» թեմայով: Մասնակցում էին INSARAG-ի արտաքին որակավորում ունեցող՝ միջազգային եւ ներքին որակավորում ունեցող՝ ազգային, քաղաքային որոնողափրկարարական՝ ՔՈՓ թիմերի անդամները՝ ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից (ՀՆՓԱԻԿ), Սյունիքի, Տավուշի, Շիրակի, Լոռու մարզային փրկարարական վարչությունների տարբեր հրշեջ-փրկարարական ջոկատներից: Ընդամենը՝ 14 փրկարար: Դասընթացի տեւողությունը 24 ժամ է, որից 16-ը՝ տեսական, 8-ը՝ գործնական:

Վերապատրաստման թեմաներն են. «Որոնողափրկարարական աշխատանքների միջազգային արձագանքման համակարգը», «INSARAG-ի արտաքին որակավորման չափորոշիչներին համապատասխան ՔՈՓ թիմերի կառուցվածքն ու հնարավորությունները», «ՔՈՓ միջին թիմի ժամանակավոր տեղակայման բազային ներկայացվող պահանջները», «ՔՈՓ թիմի նյութատեխնիկական միջոցների պահեստավորմանը ներկայացվող պահանջները», «Գույքի եւ նյութատեխնիկական միջոցների բեռնման, տեղափոխման եւ բեռնաթափման աշխատանքների կառավարումը», «ՔՈՓ թիմի փոքր մեխանիզացիայի եւ տրանսպրտային միջոցների տեխնիկական սպասարկումը», «ՔՈՓ թիմի ժամանակավոր տեղակայման բազայի եւ աշխատանքների տեղամասերի հրդեհային անվտանգության ապահովումը», «ՔՈՓ թիմի կենսաապահովման կազմակերպումը աղետի գոտում», «Վառելիքի եւ սննդի հաշվարկ», «Բազայի ծավալում» եւ այլն:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Սերգեյ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ

Հ.Գ. Փրկարարների վերապատրաստման  2021 թվականի աշխատանքային պլանով նախատեսված է վերապատրաստման 20 դասընթաց, որից 12-ը՝ INSARAG-ի չափանիշներով: Արդեն անցկացված դասընթացները.

Տեխնիկական որոնում

Ղեկավար կազմ