ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման
պետական ակադեմիայի ղեկավարության մշակած պլանի համաձայն, ՃԿՊԱ
ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետը կազմակերպում է
մեկօրյա սեմինարներ եւ 2-5-օրյա դասընթացներ: 2020 թվականի պլանի համաձայն,
պետք է կազմակերպեր 85 դասընթաց, որոնց կմասնակցեր 2000 մարդ: Հայաստանում
նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածմամբ պայմանավորված մարտի կեսերից
վերապատրաստումները դադարեցվեցին եւ սկսեցին կազմակերպվել հեռավար
դասընթացներ:

Նոյեմբերին ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետը
կազմակերպել է վերապատրաստման 7 դասընթաց, որոնց մասնակցել է 463
ունկնդիր՝ համայնքապետարանների կրթության, մշակույթի, առողջապահության եւ
այլ ստորաբաժանումների մասնագետներ եւ տարհանման հանձնաժողովների
նախագահներ ու փոխնախագահներ, ռազմագիտության ուսուցիչներ,
հանրակրթական դպրոցների ուսուցիչներ, բժշկական քոլեջի ուսանողներ եւ
դասախոսներ եւ այլք: ՃԿՊԱ մասնագետները ներկայացրել են հետեւյալ զեկույցները.
«Դպրոցներում աղետների ռիսկի նվազեզման կրթության հարցերը», «Արտակարգ
իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական
պաշտպանության բնագավառներում պատրաստվածության բարձրացման հարցեր»,
«Միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում աղետների ռիսկի
նվազեզման կրթության հարցերը», «Կենսաբանական պաշտպանություն» եւ այլն:

Բացի սրանից, «Ինեկոբանկ» ընկերության առաջարկով, ՃԿՊԱ ակադեմիայի
փրկարարական ամբիոնի դոցենտ, բուժծառայության պահեստի փոխգնդապետ
Աշխեն Խաչատրյանը «Առաջին օգնության» հեռավար դասընթաց է անցկացրել
բանկի աշխատակիցների համար: Դասընթացին մասնակցել է 850 մարդ:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Հ.Գ. Նախորդ ամիսների վերապատրաստումները.

Հունվար

Փետրվար

Մարտ

Հոկտեմբեր