ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ղեկավարության մշակած պլանի համաձայն, ՃԿՊԱ ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետը կազմակերպում է մեկօրյա սեմինարներ եւ 2-5-օրյա դասընթացներ: Այս տարվա պլանի համաձայն կկազմակերպվի 85 դասընթաց, որոնց կմասնակցի 2000 մարդ:

2020 թվականի հունվարին կազմակերպվել է 7 սեմինար եւ դասընթաց, որից երկուսը՝ արտագնա՝ Երեւանի մետրոպոլիտենում՝ «Հայաստանում հնարավոր արտակարգ իրավիճակները» թեմայով եւ «Էրեբունի» բժշկական քոլեջում՝ «Միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում աղետների ռիսկի նվազեցման կրթության հարցերը» թեմայով:

Հունվարին կազմակերպված վերապատրաստումներին մասնակցել է մոտ 150 մարդ՝ հանրակրթական դպրոցների դասվարներ, նախադպրոցական կրթական հաստատությունների մեթոդիստներ, համայնքապետարանների ներկայացուցիչներ, դասախոսներ, ուսանողներ, պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ:

ՃԿՊԱ ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետի մասնագետները ներկայացրել են հետեւյալ զեկույցները. «Դպրոցներում աղետների ռիսկի նվազեզման կրթության հարցերը», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման հարցերը», «Միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում աղետների ռիսկի նվազեցման կրթության հարցերը» եւ այլն:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ