«Ինեկոբանկ» ընկերության առաջարկով, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դոցենտ, բուժծառայության պահեստի փոխգնդապետ Աշխեն Խաչատրյանը շաբաթ՝ նոյեմբերի 7-ին, «Առաջին օգնության» հեռավար դասընթաց է անցկացրել բանկի աշխատակիցների համար:

Դասընթացին մասնակցել է 850 մարդ: Մոտ 3,5 ժամ տեւած դասընթացի ընթացքում ՃԿՊԱ մասնագետը խոսել է առաջին օգնության տարբեր թեմաներից. կոտրվածքներ, արյունահոսություն, հրազենային վնասվածքներ եւ այլն: