Դեկտեմբերի 13-15-ը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» անցկացվում է «Անօդաչու թռչող սարքերի շահագործում» հերթական դասընթացը, որին մասնակցում են ԱԻՆ փրկարար ծառայության Երեւանի փրկարարական վարչության հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի փրկարարները՝ 9 հոգի: Դասընթացը վարում են ՃԿՊԱ գիտատեխնիկական եւ զարգացման գծով պրոռեկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արտավազդ Հովհաննիսյանը, ռոբոտտեխնիկայի լաբորատորիայի վարիչ Վահագն Դավթյանը, ծրագրավորող Վարդան Սարգսյանը:

Արտավազդ Հովհաննիսյանի խոսքով, սա Երեւանի փրկարարական վարչության փրկարարների համար առաջին դասընթացն է, եկող տարի կկազմակերպվի եւս մեկ կամ երկու դասընթաց:

ԱԻՆ փրկարար ծառայության Երեւանի փրկարարական վարչության հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Գարեգին Հակոբյանն էլ ասաց, որ ԱԹՍ-ն արդեն ստացել են, դեռ նոր պիտի շահագործեն՝ փրկարարական աշխատանքներում հետախուզում կամ նկարահանում կազմակերպելու համար: «Շատ հաճելի է, որ կազմակերպվել է այս վերապատրաստումը. անձնակազմը կսովորի, կշահագործենք, կհաջողենք ու կկատարելագործենք»:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ

Հ.Գ. «Անօդաչու թռչող սարքերի շահագործում» դասընթացի նախորդ փուլերը.

Առաջին փուլ

Երկրորդ փուլ