ՀՀ ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում քաղաքացիական անձանց վերապատրաստումների 2024 թվականի աշխատանքային պլանի համաձայն՝ ապրիլին կազմակերպվել է վերապատրաստման 16 դասընթաց, որոնց մասնակցել է 786 ունկնդիր: Դասընթացներից երեքն արտապլանային էին՝

  • Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում,
  • Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի մշակույթի տանը, 
  • Երևանի «Օլիմպոս» կրթահամալիր-ավագ դպրոցում։

   Մնացած դասընթացներին մասնակցել են նախարարությունների և գերատեսչությունների աշխատակազմերի ստորաբաժանումների ներկայացուցիչներ, քաղաքապետարանների աշխատակազմերի ներկայացուցիչներ, հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենի տեղակալներ, նախնական զինվորական պատրաստության և անվտանգ կենսագործունեության ուսուցիչներ, նախադպրոցական կրթական հաստատությունների մեթոդիստներ, տնօրեններ և այլք:

   ՃԿՊԱ կադրերի պատրաստման և վերապատրաստման ֆակուլտետի մասնագետները ներկայացրել են հետևյալ զեկույցները. «Դպրոցներում աղետների ռիսկի նվազեցման կրթության հարցերը», «Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառներում պատրաստվածության բարձրացման հարցերը», «Երեխաների անվտանգության մշակույթի ձևավորման հարցերը» և այլն:

 

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ