ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» միջին մասնագիտական ծրագրի «Կառավարում արտակարգ իրավիճակներում» մասնագիտության առաջին կուրսի ոսանողները, կուրսղեկ Անուշ Ջավահիրյանի ուղեկցությամբ, դեկտեմբերի 8-ին եղան Մատենադարանում: Գիտաշխատողի ողեկցությամբ ուսանողները եղան մատենադարանի տարբեր սրահներում, ծանոթացան մատենադարանի ստեղծման պատմությանը:

Ուսանողներ տեսան տարբեր մագաղաթներ, ուրբափագիրքը, ամենահին ձեռագիր գիրքը, ամենամեծ եւ ամենափոքր գրքերը: Վերջինս կշռոմ էր 19 գրամ, 104 էջանոց է, պատրաստված է նորածին ուլի կաշվից:

Սրահներից մեկում տեղ էին գտել 44-օրյա պատերազմի ընթացքոմ Գանձասարի մատենադարանից բերված տարբեր ձեռագրեր, Պարսկաստանից բերված Շուրիշկանի ավետարանը եւ այլն:

Ուսանողներին հետաքրքրեց պահպանված մոտ 40 բուսատեսակ, որոնք հնում օգտագործվել են օծանելիքի, յուղերի արտադրոթյան մեջ, նաեւ՝ որդան կարմիրը, որի մասին բավական տեղեկացված էին ուսանողները:

Ուսանողները ծանոթացան նաեւ գրապահոցի անվտանգոթյան ապահովման համակարգին՝ տարհանման պլան, հրդեհաշիջման միջոցների բաշխում եւ այլն:

Լուսանկարները տրամադրել են ուսանողները