64 տարեկանում ավարտվել է հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Հակոբի Միքայելյանի երկրային կյանքը:

Վլադիմիր Միքայելյանը 1979-ին ավարտել է Բրյուսովի անվան ռուսաց եւ օտար լեզուների ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը, 1987-ին՝ գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության եւ իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան:

Գրեթե 30 տարի Վլադիմիր Միքայելյանը հոգեբանական թեմաներով (սոցիալական հոգեբանություն, իշխանության հոգեբանություն եւ հոգեվերլուծություն,  հոգեվերլուծության հիմունքներ, անալիտիկ հոգեբանություն եւ հոգեթերապիա) դասախոսություններ է կարդացել տարբեր բուհերում, 2018-2020 հատվածում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի «Ճգնաժամային կառավարման» ամբիոնի վարիչն էր:

Բազմաթիվ գրքերի եւ գիտական աշխատությունների հեղինակ է. «Հոգեվերլուծություն», «Զինծառայողների սոցիալական հարմարման խնդիրները», «Սկզբից անգիտակցականն էր», «Ծիսակարգի հոգեդինամիկ վերլուծությունը անձի կպչուն վիճակների նեւրոզի կառուցվածքում», «Ինքնությունը եւ դիսոցիատիվ գործընթացը», «Անգիտակցականը, մարմնականը, Ես-ի զգացումը», «Անցումային հասարակություն. Սոցիոմշակութային փոխակերպումներ», «Ժամանակայնության խնդիրը ֆենոմենոլոգիական հոգեբուժությունում», «Մարդու հոգեբանական ժամանակը» եւ այլն:

ՃԿՊԱ աշխատակազմը ցավակցում է վաստակաշատ մանկավարժի ընտանիքին, հարազատներին, ընկերներին, մտերիմներին:

Լույս իջնի հոգուդ, հանգչիր խաղաղությամբ: