ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի եւ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի համագործակցության շրջանակներում,

ՃԿՊԱ-ում կազմակերպվել է զինված ուժերի ծառայողների առաջին խմբի վերապատրաստումը:

Վերապատրաստմանը մասնակցում է 13 զինվորական, թեմաներն են. «Փրկարարական աշխատանքներում կիրառվող պարաններ, վայրէջքի եւ վերելքի գործիք սարքավորումներ: Ապահովման ձեւերը եւ պահանջները», «Աշխարհագրական տեղեկատվական համակարգեր եւ հեռավար զոնդավորում», «Փրկարարական աշխատանքներում կիրառվող փոքր մեխանիզացիայի միջոցներ»:

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ