ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով հաստատված ԱԻՆ փրկարար ծառայության ծառայողների 2021 թվականի վերապատրաստման դասընթացների ծրագրի համաձայն, փետրվարի 1-12-ը, ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում վերապատրաստվում են փրկարար ծառայության մարզային հրշեջ փրկարարական ջոկատների խմբերի պետերը՝ 14 հոգի, Լոռու, Գեղարքունիքի, Արագածոտնի, Սյունիքի, Արարատի, Կոտայքի, Շիրակի, Արմավիրի, Տավուշի ՀՓՋ-ներից:

Դասընթացի տեւողությունը 80 ժամ է. 40 ժամ՝ գործնական, 40 ժամ՝ տեսական: Թեմաներն են՝ «Փոքր մեխանիզացիայի տեխնիկական միջոցների եւ սարքավորումների շահագործման կազմակերպումը», «Ավտոտրանսպորտային վթարների դեպքում փրկարարական աշխատանքների իրականացում», «Փլուզված շինություններում փրկարարական աշխատանքների կազմակերպում եւ իրականացում», «Շնչառության համար ոչ պիտանի միջավայրում կատարվող փրկարարական աշխատանքների կազմակերպում եւ իրականացում», «Փրկարարական աշխատանքներում կիրառվող ալպինիստական գույքը եւ հանդեձանքը», «Հավասարակշռության եւ ուժային ուղղվածության վարժությունների կատարման մեթոդական ցուցումներ», «Բարձրությունների վրա փրկարարական աշխատանքների կազմակերպումը եւ անվտանգության կանոնները» եւ այլն:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ