«Հարավային Կովկասում կլիմայի հարմարվողականության կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակում, 2019 թվականի գարնանը համագործակցության հուշագիր կնքեցին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան, «Գեոռիսկ գիտահետազոտական ընկերությունը» եւ «Լեռնային տարածքների կայուն զարգացման կովկասյան ցանցը»:

Պայմանավորվածության համաձայն, ՃԿՊԱ-ում պետք է ներդրվեր աղետների ռիսկի կառավարման եւ վտանգների քարտեզագրման միջազգային փորձի հիման վրա Ժնեւի համալսարանում մշակված ծրագիրը: Ծրագրի 9 դասընթացի ամբողջություն է: Առանձին ներկայացված են երկրաշարժը, սողանքը, սելավը, սառցադաշտերի ռիսկերը, այլ աղետներ, դիմակայունության բարձրացման գործողությունները, ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտը եւ այլն:

Ծրագրի հայերեն տարբերակն արդեն պատրաստ է եւ այսօր ՃԿՊԱ-ում կողմերը վերջնական շտկումներն էին անում: ՃԿՊԱ ղեկավարությունը գոհ էր կատարված աշխատանքից: Այսօր արված շտկումներից հետո դասընթացը կներդրվի ՃԿՊԱ բարձրագույն կրթության ծրագրում:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ