Արդեն քանի օր է ինչ պետական տարբեր գերատեսչությունների մոտ բողոքի ակցիաներ են կազմակերպում Հայաստանի տարբեր բուհեր դիմած եւ ոչ առաջին, ոչ երկրորդ հայտով չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները: Իսկ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ակադեմիայում դեռ շարունակվում է ընդունելությունը: Ակադեմիայի ղեկավարությունը որոշել է ամենամարդասիրական ու բարի մասնագիտության մեջ հմտանալու հնարավորություն տալ բոլոր բողոքավորներին: Մենք առաջարկում ենք բարձրագույն կրթություն ստանալու ձեր ցանկությունը ի կատար ածել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ակադեմիայում՝ բակալավրի կրթական ծրագրով՝ առկա կամ հեռակա համակարգերում հետեւյալ մասնագիտությունների գծով.
Հրդեհային պաշտպանություն
Փրկարարական գործ
Կառավարում
Քաղաքացիական պաշտպանություն
Տրանսպորտային եւ հրշեջ փրկարար հատուկ տեխնիկայի շահագործում եւ սպասարկում
Անվտանգությունն արտակարգ իրավիճակներում
Հրդեհային անվտանգություն
Բոլոր այն դիմորդները, որոնք հայոց լեզվի քննությունից ստացել են 10 եւ ավելի միավոր, կարող են փաստաթղթերը ներկայացնել ՃԿՊԱ եւ դառնալ ուսանող:
Համաձայն Հայաստանի հանրապետության կառավարության որոշման, ճգնաժամային կառավարման պետական ակադեմիային հատկացվել է 60 անվճար տեղ բակալավրի կրթական ծրագրի առկա եւ հեռակա ուսուցման «Հրդեհային պաշտպանություն» եւ «Փրկարարական գործ» մասնագիտությունների գծով, որից հինգ տեղ տրամադրվել է Արցախի հանրապետությանը:
Տարածաշրջանում իր տեսակի մեջ միակ բարձրագույն ուսումնական հաստատությունը իրականացնում է առկա ու հեռակա ուսուցում միջին մասնագիտական, բակալավրի, մագիստրոսի, հետազոտողի կրթական ծրագրերով: Միջին մասնագիտական կրթական ծրագրով՝ 3 մասնագիտություն, բակալավրի կրթական ծրագրով՝ 7 մասնագիտություն, մագիստրոսի կրթական ծրագրով՝ 5 մասնագիտություն, հետազոտողի կրթական ծրագրով՝ մեկ մասնագիտություն: Ակադեմիայում կան բոլոր պայմանները հիմնավոր գիտելիքներ, հմտություններ ու կարողություններ ստանալու համար: Ակադեմիայի ղեկավարությունը երաշխավորում է ժամանակակից հիմնարար կրթություն եւ ուսանողական հետաքրքիր ու բազմաբովանդակ առօրյա:
Հեռախոս՝ 060 69-10-00 (203, 208, 601)
Կայքեր՝ www.cmsa.am, www.911tert.am: