ՀՀ ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում քաղաքացիական անձանց վերապատրաստումների 2024 թվականի աշխատանքային պլանի համաձայն, փետրվարին կազմակերպվել է վերապատրաստման 8 դասընթաց, որոնց մասնակցել է 218 ունկնդիր: Դասընթացներից մեկն արտապլանային էր՝ Ծաղկաձորի միջնակարգ դպրոցի աշակարտների համար, առաջին օգնության եւ անվտանգ կենսագործունեության թեմաներով:

Մնացած դասընթացներին մասնակցել են նախարարությունների եւ գերատեսչությունների աշխատակազմերի ստորաբաժանումների ներկայացուցիչներ, քաղաքապետարանների աշխատակազմերի ներկայացուցիչներ, հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենի տեղակալներ, նախնական զինվորական պատրաստության եւ անվտանգ կենսագործունեության ուսուցիչներ, նախադպրոցական կրթական հաստատությունների մեթոդիստներ եւ տնօրեններ եւ այլք:

ՃԿՊԱ կադրերի պատրաստման եւ վերապատրաստման ֆակուլտետի մասնագետները ներկայացրել են հետեւյալ զեկույցները. «Դպրոցներում աղետների ռիսկի նվազեցման կրթության հարցերը», «Քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառներում պատրաստվածության բարձրացման հարցերը», «Երեխաների անվտանգության մշակույթի ձեւավորման հարցերը» եւ այլն:

Հ.Գ. Հունվարի վերապատրաստումների մասին կարդացեք՝ այստեղ: