Տեղեկացրել ենք,  որ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» ջրափրկարարական ցիկլի պետ, միջազգային կարգի փրկարար, ստորջրյա կողմնորոշում եւ ստորջրյա արագընթաց լողի ԽՍՀՄ սպորտի վարպետ Արտակ Էլմասակյանը եւ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի գիտաշխատողներին օգնել է Սեւանա լճի եւ Խոսրովի արգելոցի Ջղին լճի հատակներից բույսերի նմուշներ հավաքել:

Սուզումների ընդհանուր տեւողությունը մոտ 45 ժամ է: Աշխատանքն արդյունավետ է եղել, ՃԿՊԱ ղեկավարությունը շնորհակալական Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Գասպարյանից: «Արտակ Էլմասակյանը մեծ օգնություն է ցուցաբերել բուսաբանության ինստիտուտին Սեւանա լճի եւ Ջղին լճի տարբեր խորություններում աշխատելու եւ ինստիտուտի հերբարիումի համար տարբեր խորություններում աճող բույսերի նմուշներ հավաքելու գործում», — ասվում է շնորհակալական նամակում:

ՃՊԿԱ ջրափրկարարական ցիկլի պետ Արտակ Էլմասակյանի օգնությամբ հավաքված նմուշների մեջ կան Հայաստանում առաջին անգամ հանդիպող բուսատեսակներ՝ օրինակ Ռուփփիա չինականը, որն արդեն տեղադրվել է Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի հերբարիումային թանգարանում:

«Հետագայում եւս ակնկալում ենք է Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի եւ ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» միջեւ սերտ, բազմակողմանի համագործակցություն»,- նշված է շնորհակալական նամակում: