«Թանգարանային գիշեր» մշակութային միջոցառման շրջանակում մայիսի 21–ին Արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» գործընկեր R5 արտակարգ իրավիճակների եւ անվտանգության նախագծերի կառավարման կենտրոնի առաջին օգնության հրահանգիչներն ու կամավորները ապահովել է Ժողովրդական արվեստների, Հովհաննես Թումանյանի եւ Երվանդ Քոչարի թանգարանների, Մարտիրոս Սարյանի եւ Եղիշե Չարենցի տուն–թանգարանների այցելուների անվտանգությունը։
Արտակարգ դեպքեր չեն գրանցվել, միայն անհրաժեշտություն է առաջացել չափել աշխատակցի արյան ճնշումը, որը տատանվել է մարդու գերծանրաբեռնվածության պատճառով։ Կամավորների մեծ մասը ՃԿՊԱ ուսանող են։
«Կենտրոնի նպատակներից մեկը հանրության ոչ ֆորմալ ուսուցումն է, մենք նաեւ հանրության առաջ սոցիալական պատասխանատվություն ենք ստանձնել։ Հաջորդ սոցիալական ակցիան լինելու է հունիսին․ Երեւանի մարդաշատ փողոցներում լինելու է իրազեկում տարբեր արտակարգ իրավիճակների եւ տարրական պաշտպանության վարքականոնի վերաբերյալ»,– մանրամասնում է R5 արտակարգ իրավիճակների եւ անվտանգության նախագծերի կառավարման կենտրոնի հիմնադիր, ՃԿՊԱ շրջանավարտ եւ դասախոս Անի Տերտերյանը։

Լուսանկարը տրամադրել է Անի Տերտերյանը