2022 թվականի փետրվարի 1-ին համագործակցության հուշագիր ստորագրեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան» (ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյան) եւ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության «Մանկապատանեկան հանրապետական կենտրոնը» (տնօրեն Հայկանուշ Դավթյան): ՃԿՊԱ-«Մանկապատանեկան հանրապետական կենտրոն» համագործակցությունը նոր չէ: Նախկինում էլ անցկացվել են համատեղ ծրագրեր: Հուշագիրը հնարավորություն կտա խորացնել ձեւավորված կապերը:
Ըստ հուշագրի, կողմերը կծավալեն սովորողների ազատ ժամանցի կազմակերպման միջոցով լրացուցիչ կրթադաստիարակչական բնույթի գործունեություն հետեւյալ ուղղություններով՝ մշակութային, տուրիստական-հայրենագիտական, ռազմահայրենագիտական, հրշեջ-փրկարարական, փրկարարական, առաջին օգնության, ալպինիստական, սպորտային տուրիզմի ոլորտներում հետաքրքրությունների եւ հմտությունների ձեւավորում:
Սահմանված նպատակներին հասնելու համար կկազմակերպվեն արտակարգ իրավիճակների կանխմանն ու հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումներ, տարաբնույթ վտանգներից անվտանգության թեմաներով դասընթացներ, գործնական մարզումներ, արշավների մասնակիցների հրահանգավորում՝ տարաբնույթ վտանգներից անվտանգության թեմաներով, եւ այլն: Հուշագիրը կնքվել է 5 տարով եւ կարող է երկարաձգվել:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ
Հ.Գ. Նախկինում անցկացված ծրագրեր.

Քայլարշավ Կոտայքի մարզում

ՃԿՊԱ ուսանողները մասնակցել են ՄՀԿ կազմակերպած մրցույթին

Հրշեջ-փրկարարական գույքի ցուցադրություն եւ զրույց հանրապետական մանկապատանեկան կենտրոնում

Առաջին օգնության դասեր մանկապատանեկան հանրապետական կենտրոնում