ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով, հունվարի 11-14-ը եւ 18-20-ը, ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության «Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնում» եւ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» անցկացվում է «Անօդաչու թռչող սարքերի շահագործում» հերթական դասընթացը, որին մասնակցում են ԱԻՆ փրկարար ծառայության Երեւանի փրկարարական վարչության հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի փրկարարները՝ 9 հոգի: Դասընթացը վարում են ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության «Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի»` ՀՆՓԱԻԿ անօդաչու թռչող սարքերի մասնագիտացված խմբի ավագ հրահանգիչ ,փ/ծ կապիտան Կարեն Ամյանը, ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» գիտատեխնիկական եւ զարգացման գծով պրոռեկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արտավազդ Հովհաննիսյանը, ռոբոտտեխնիկայի լաբորատորիայի վարիչ Վահագն Դավթյանը, ծրագրավորող Վարդան Սարգսյանը:

Փրկարարները տեսական եւ գործնական պարապմունքների ընթացքում սովորում են կառավարել DJI մոդելի Mavic 2 Enterprise Dual դրոնը, կատարել տեղանքի հետախուզություն։ Դասընթացի ավարտին դրոնը կհանձնվի Երեւանի փրկարարական վարչությանը: Նման անօդաչու սարքեր նախարարությունը գնել է գրեթե բոլոր վարչությունների համար, գործընթացը շարունակական է։ Կարեն Ամյանի խոսքով՝ ԱԹՍ-ն օգտագործվում է հետախուզության մեջ՝ հրդեհների, փլուզված գոտիների ուսումնասիրման եւ տուժածներին գտնելու համար։

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ

Հ.Գ. «Անօդաչու թռչող սարքերի շահագործում» դասընթաց առաջին անգամ անցկացվել է 2021 թվականի հուլիսին:

Առաջին փուլ

Երկրորդ փուլ

Երրորդ փուլ