ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» միջին մասնագիտական կրթական ծրագրի «Կառավարում արտակարգ իրավիճակներում» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողները Ա. Ջավահիրյանի գլխավորությամբ, կազմակերպել էին բաց դաս, որի ժամանակ ներկայացվեց երկու թեմա՝ «Կյանքի ոչ բջջային ձեւեր՝վիրուսներ», «Բակտերիաներ»: Ուսանողները խոսեցին բակտերիաների կառուցվածքի, օգտակար եւ վնասակար բակտերիաների, վիրուսների մասին: Ներկայացվեցին բակտերիաներով եւ վիրուսներով պայմանավորված հիվանդություններ, նրանց ախտանշաններ եւ պայքարի միջոցները, վարակի տարածման ուղիները:

Բացի դասին հարց տվողի դերում դասախոսներն էին: Բոլոր հարցերին ուսանողները տվեցին սպառիչ պատասխաններ:

Լուսանկարները տրամադրել են ուսանողները