ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով, դեկտեմբերի 13-24-ը, անցկացվում է ԱԻՆ տարբեր ստորաբաժանումների (ԱԻՆ աղետների ռիսկի կառավարման քաղաքականության մշակման, գույքի կառավարման, հրդեհային եւ տեխնիկական անվտանգության հետաքննության վարչություններ, Տավուշի մարզային փրկարարական վարչություն եւ այլն) քաղաքացիական ծառայողների հեռավար վերապատրաստում՝ «Ճգնաժամային կառավարում» թեմայով: Նպատակը՝ կատարելագործել վերապատրաստվողների ունակությունները:

Դասընթացին մասնակցում է 11 ունկնդիր: Բանախոսներն են ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանն ու ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետի դեկան Դավիթ Թադեւոսյանը:

Դասախոսությունների թեմաներն են. «Ճգնաժամային կառավարում», «Աղետների ռիսկի կառավարման պարզագույն մոդել», «Հայաստանին սպառնացող ռիսկերը» եւ այլն: