Լույս է տեսել «Ճգնաժամային կառավարում եւ տեխնոլոգիաներ» գիտական եւ գիտամեթոդական հոդվածների հանդեսի հերթական՝ 19-րդ համարը: Հանդեսը համապատասխանում է ատենախոսությունների հիմնական արդյունքների եւ դրույթների հրատարակման ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության բարձրագույն որակավորման կոմիտեի համար ընդունելի պարբերական գիտական հրատարակություններին ներկայացվող պահանջներին:

Ինչպես եւ նախորդ համարները, «Ճգնաժամային կառավարում եւ տեխնոլոգիաներ» հանդեսի 19-րդ համար էլ երեք բաժին ունի. «Կառավարում եւ տնտեսագիտություն», «Տեխնոլոգիաներ», «Ուսումնամեթոդական եւ գիտամեթոդական հիմնախնդիրներ»:

Համարում ներկայացված է ավելի քան 40 հեղինակի 22 հոդված: Հանդեսում հրապարակվում են ոչ միայն ՃԿՊԱ եւ ԱԻՆ այլ ստորաբաժանումների աշխատակիցների, այլ նաեւ՝ այլ բուհերի մասնագետների հոդվածներ: 19-րդ համարում տեղ են գտել հետեւյալ հոդվածները. «Արտակարգ իրավիճակներից հետո հնարավոր վնասների, կորուստների եւ կարիքների կանխատեսումը, որպես ռիսկի նվազեցման կարեւոր փուլ», «Արտակարգ իրավիճակներում եւ պատերազմի ժամանակ բուժկանխարգելիչ հիմնարկների տարհանման համալիր միջոցառումների իրականացման արդյունավետության մասին», «Հրաբխային ժայթքումների ռիսկերը եւ Հայաստանի երկրաբանական պատմության պահպանությունը», «Փլուզված շինություններում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպման եւ իրավիճակի գնահատման մոտեցումներ», «Վտանգների քանակական բնութագրիչներ» թեմայի դասավանդման համալիր ուղիների որոշումը», «Հայաստանի հանրապետության մարզերի կայուն զարգացման մի քանի մեթոդաբանական հարցեր», «Հայաստանում թերթաքարային պաշարների արդյունահանման սեյսմիկ ռիսկերի շուրջ էրոզային գործընթացները եւ դրանց ազդեցությունը Հայաստանի հանրապետության սեւահողերի բերրիության եւ բերքատվության վրա», «2021 թվականի փետրվարի 5-ի Շորժայի երկրաշարժը», «Անթրոպոգեն գործոնի ազդեցությունը Հայաստանի հանրապետության լեռնային անտառային հողերի (Cambisols) ջրաֆիզիկական հատկությունների փոփոխության վրա» եւ այլն: