Արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» եւ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության «Մանկապատանեկան հանրապետական կենտրոնի» համագործակցության շրջանակում հոկտեմբերի 26-ին ՃԿՊԱ միջին մասնագիտական կրթական ծրագրի 20 ուսանող մասնակցել է Երեւան քաղաքի մրցումներին, որի ընթացքում պատանի փրկարարները հաղթահարել են արհեստական ճահիճը, կազմակերպել գետանց, տեղադրել վրան:

Նման միջոցառումները տեսական գիտելիքները գործնական վարժություններով ամրապնդելու լավ հնարավորություն են:

Լուսանկարները տրամադրել են ուսանողները